Մայիսին 11-18-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Պրահան իմ սրտում» լուսանկարչական ցուցահանդեսը:
Երիտասարդ լուսանկարիչ և դիզայներ Ազատուհի (Տաթև) Մնացականյանի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված է Պրահա քաղաքին և նրա ճարտարապետությանը: Հեղինակի ստեղծագործությունները ճանաչում են գտել՝ հաջողությամբ ներկայացվելով մի շարք միջազգային փառատոներում, այդ թվում` Վենետիկի և Ֆլորենցիայի բիենալեներում: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 11-ին, չորեքշաբթի, ժամը՝ 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում:
Ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվել է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից՝ Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված 2018-ի տոնակատարությունների շրջանակներում: